Վրաստանը բարելավել է դիրքերը «Doing Business 2017»-ում

Համաշխարհային բանկի «Doing Business 2017. Հավասար հնարավորություն բոլորի համար» զեկույցում  Վրաստանը  բարելավել է դիրքը  7 հորիզոնականով՝ զբաղեցնելով 16-րդ տեղը աշխարհի 190 երկրների շարքում:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի անդրադառնալով այս փաստին, ասել է, որ սա ցանկացած ներդրողի համար կարևոր ցուցիչ է։

«Վրաստանը դառնում է առաջատար երկրներից մեկը․մեկ տարվա ընթացքում բարելավել դիրքերը  7 կետով, սա  շատ կարեւոր փոփոխություն է»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Համաշխարհային բանկի «Doing Business 2017» զեկույցում ասվում է, որ Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա տարածաշրջանում  բարձր վարկանիշ ունեցող երկրների շարքում Վրաստանը 3-րդ տեղում է՝ Մակեդոնիայից եւ Լատվիայից հետո։

 

Թողնել պատասխան