«Վրաստանը առանց չինացիների» խորագրով ցույց է տեղի ունեցել հունվարի 21-ին Վրաստանի Կասպի քաղաքի այն հատվածում, որտեղ չինացիներ են բնակվում: Ցույց-երթը կազմակերպվել է «Իբերիական միություն» շարժման կողմից: Ցուցարարները բողոքում են նաև օտարերկրացիների կողմից հողեր գնելու դեմ:
«Դեմոգրաֆիան փոխվում է: Ուզում եմ հիշեցնել մեր առաջին և միակ նախագահ` Զվիադ Գամսախուրդիայի խոսքերը. «Կեցցեն բոլորը` իրենց երկրներում»: Վրաստանը վրացիների համար է»,- ավելացնում է ցուցարարներից մեկը:
«Երբ նրանք արդեն կոմպակտ կբնակեցվեն այստեղ` արդեն ուշ է լինելու»,- հայտարարել է մեկ այլ ցուցարար:
Նշենք նաեւ, որ ցույցի կազմակերպիչները ամիսներ առաջ համանման բողոքի ակցիա էին իրականացրել Թբիլիսիում` մահմեդականների դեմ, իսկ մինչ այդ, Վրաստանի կառավարության շենքի առջեւ պահանջել էին Հայաստանի եւ Վրաստանի սահմանների դեմարկացիան հստակեցնել:
Տեսանյութն` այստեղ