Ամերիկայի միացյալ նահանգները Վրաստանին կվաճառի «Ջավելանի» տիպի հրթիռային համակարգեր և սարքավորումներ: Համապատասխան խնդրանքով վրացական կողմը դիմել էր Վաշինգտոնին։ Պետդեպարտամենտը հաստատել է խնդրանքը, իսկ պաշտպանության անվտանգության համագործակցության գործակալությունը զենքի վաճառքի վերաբերյալ արդեն տեղեկացրել է Կոնգրեսին:
Խոսքը 410 հրթիռի, 72 սարքավորումների և ուսումնական մոդելների մասին է, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 75 մլն դոլար:
Գերատեսչության պաշտոնական հայտարարությունում ասվում է, որ այս գործարքը կնպաստի Վրաստանի անվտանգության բարելավմանը և կբավարարեցնի երկրի պաշտպանական պահանջներին:
«Այս փաստը հաստատում է երկու երկրների միջև ռազմավարական հզոր հարաբերությունների առկայության մասին: Դրա հետ մեկտեղ, սա նշանակում է, որ ԱՄՆ-ն ընդունում է Վրաստանի պաշտպանական գերատեսչության բարեփոխումները: Հակատանկային համակարգերը պաշտպանական բնույթի են և չեն կարող օգտագործվել որևէ երկրի դեմ»,- հայտարարել է Վրաստանի պաշտպանության փոխնախարար Լելա Չիքովանին: