Վրաստանի նախագահի հրամանով, Զուրաբ Պատարաձեն նշանակվել է Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան:
Վրաստանի «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, օգոստոսի 29-ին Զուրաբ Պատարաձեին նշանակում եմ Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան»,-նշված է Գիորգի Մարգվելաշվիլիի հրամանագրում:
Պատարաձեն 2016-ից մինչև բոլորովին վերջերս ղեկավարում էր Աջարիայի ինքնավար հանրապետությունը: 2000 թվականին աշխատել է Աջարիայի ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանությունում: 2004 թվականից հանդիսացել է Ռուսաստանում Վրաստանի դեսպանության երկրորդ քարտուղար, 2007-2009 թվականներին Ռուսաստանի Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերը պաշտպանող բաժնում՝ որպես հյուպատոս: Ավելի ուշ հյուպատոս է նշանակվել Սալոնիկում: 2012 թվականից զբաղեցրել է Թուրքիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը, իսկ 2013-2016 թվականներին՝ Ղազախստանում Վրաստանի դեսպանի պաշտոնը: