Վրաստանը՝ «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի հաղթող (տեսանյութ)

    Մալթայում անցկացված «Մանկական Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում հաղթող ճանաչվեց Վրաստանը:

Վրաստանը ներկայացնող  10-ամյա Մարիամ Մամադաշվիլին ներկայացավ «Մզեո» (արև) երգով, որը և հաղթանակ բերեց երկրին:

Հայաստանը ներկայացրին փոքրիկ երգչուհիներ Անահիտ Ադամյանն ու Մերի Վարդանյանը: Աղջիկները հանդես եկան 2-րդ համարի ներքո՝ ներկայացնելով Ավետ Բարսեղյանի եւ Նիկ Էգիբյանի հեղինակած «Տարբեր» երգը: Ժյուրիի քվեարկության արդյունքում՝ հայ պատվիրակները զբաղեցրին մրցույթի 2-րդ հորիզոնականը`հավաքելով 232 միավոր:

Հիշեցնենք, որ այս տարի մրցույթին մասնակցում էր 17 երկիր`  Իռլանդիան, Ալբանիան, Ռուսաստանը, Մալթան, Բուլղարիան, Մակեդոնիան, Լեհաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Իտալիան, Սերբիան, Իսրաելը, Ավստրիան, Հոլանդիան, Կիպրոսը,  Հայաստանը եւ Վրաստանը :
Հեռուստաշոուի ուղիղ հեռարձակումն ապահովում էր Վրաստանի Հանրային հեռարձակողի Առաջին ալիքը:

 

Թողնել պատասխան