
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն վստահեցրել է, որ հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում կհաղթի «Վրացական երազանքը»-ի թեկնածուն:
Վերջինիս մասին իշխող կուսակցությունը կհայտարարի ամռան վերջին:
«Կարելի է ասել, որ թեկնածուի հարցով դեռ վերջնական որոշում չկա: Մենք չենք շտապում: Ինչ վերաբերում է ընտրվելու հնարավորություններին, ես կարող եմ վստահեցնել, որ մեր կողմից առաջադրված թեկնածուն անպայման հաղթելու է նախագահական ընտրություններում»,-ասել է Իրակլի Կոբախիձեն: