
Մինդելի անվան հանքահոր, Տղիբուլի
Տղիբուլիի Մինդելի հանքահորում վիրավորված երկու ածխահատների վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին Interpressnews լրատվականին տեղեկացրել է Այրվածքների կենտրոնի ղեկավար Գոգա Կաշիբաձեն:
«Նրանցից երկուսի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Նրանք վերակենդանացման բաժնում են: Եվս երկուսը, համեմատաբար թեթև վնասվածքներով, այլ բաժիններում են բուժվում և մի քանի օրից դուրս կգրվեն: Ինչ վերաբերում է վերակենդանացման բաժնում գտնվողներին, նրանց լուրջ բուժում է անհրաժեշտ: Մեկի ծնոտի հատվածն այրած է 50 տոկոսով, մյուսինը` 25: Վաղը վիրահատվելու են»,- հայտարարել է Քաշիբաձեն:
Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 16-ին, Տղիբուլիի հանքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում մահացել է 4, վիրավորվել՝ 6 մարդ: