Եվրոպայում առանց օրինական հիմքերի բնակվող Վրաստանի քաղաքացիների շրջանում մեծացել է հայրենիք վերադառնալու ցանկությունը: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը։
Նախարարության հյուպատոսական վարչության տնօրեն Ինգա Կիկվաձեի խոսքով, Վրաստանի քաղաքացիները փորձում են երկիր վերադառնալու համար անհրաժեշտ փաստաթղթերը հավաքել, որպեսզի հետագայում օրինական կերպով մեկնեն Եվրոպա:
«Քաղաքացիները վերադառնում են իրենց կամքով։ Եթե Վրաստանի քաղաքացին եվրոպական որևէ երկրում անօրինական է ապրում, չի կարող օգտվել մուտքի ազատականացումից։ Նրանք պետք է փոխեն իրենց կարգավիճակը»,- հայտարարել է Կիկվաձեն: