
«Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիայի հայտարարության համաձայն` եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի հաջողությունների ձեռք բերման գործում կարևորդ դեր է խաղացել իրենց կուսակցությունը: Մելիան նշել է, որ շատ շուտով Վրաստանի քաղաքացիները կօգտվեն այդ հաջողություններից:
«Իսկապես կարևոր օր է: Օր, երբ Վրաստանը եվրաինտեգրման ճանապարհին հաջողության է հասել: Ուրախ եմ, որ այդ հաջողությանը հասնելու համար կարևոր դերը «Ազգային շարժմանն» է: Հատկապես ուրախ եմ նրա համար, որ մեր աբխազ և օս ընկերները նույնպես կարող են օգտվել, նրանք կունենան ոչ միայն վրացական անձնագրեր, այլ անձնագիր, որը նրանց օգուտ կբերի»,-հայտարարել է Նիկա Մելիան: