«Լիահույս եմ, որ օրեր առաջ Եվրախորհրդարանի կողմից վիզայի ազատականացման մասին ընդունված որոշումը կդյուրացնի նաև Հարավային Օսիայի և Աբխազիայի բնակիչների ԵՄ երկրներ այցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը՝ Պրահայում Վրաստանի վարչապետի ՌԴ-ի հետ հարաբերությունների գծով հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեի հետ ունեցած հանդիպումից հետո:
Կարասինը առանձնացրել է այն խնդիրները, որոնց ճանապարհորդելիս հաճախ են առընչվում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչները: ՌԴ-ի արտգործնախարարը խոսել է նաև Վրաստանի հետ վիզային ռեժիմը չեղարկելու մասին՝ նշելով, որ այս ուղղությամբ հարկավոր է աշխատել:
«Եվրոպական այցեգրերի բոլոր տեսակներն այս մարդկանց (Հարավային Օսիայի և Աբխազիայի բնակիչների-խմբ.) համար բավականին բարդեցված է: Եզակի բացառություններից զատ, նրանք Վրաստանի քաղաքացիներ չեն համարվում: Սա ոչ մարդասիրական մոտեցում է: Հաշվի առնելով այն, որ Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, պետք է աշխատենք վիզայի ռեժիմի չեղարկման հարցի շուրջ»,- նշել է Կարասինը: