Վիզայի ազատականացման հարցում Եվրամիությունը աջակցում է Վրաստանին

Վիզայի ազատականացման հարցում Եվրամիությունը աջակցում է Վրաստանին: Այս մասին Եվրախորհրդարանում Վրաստանի ներկայացուցիչ Անդրես Մամկինսը հայտարարել է Ստրաստբուրգում` Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ հանդիպումից հետո:

Վրաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ` Մամկինսը հայտարարել է, որ գիտի, թե որքան կարեւոր է Վրաստանի համար Եվրամիության հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմին հասնելը:

Ի դեպ` մինչ Ջանելիձեի հետ հանդիպելը, Անդրես Մամկինսը հանդիպում է ունեցնել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ: Մամկինսի փոխանցմամբ`  հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանին առնչվող հարցեր: Վրաստանի արգործնախարարը Ստրաստբուրգում հանդիպումներ է ունենում Եվրախորհրդարանի տարբեր խմբակցությունների եւ խորհրդարանական հանձնաժողովների` կոմիտեների ներկայացութիչների հետ:

Քննարկումների գլխավոր թեմաներն են Վրաստանի քաղաքացիների` Շենգենի գոտու երկրներ առանց մուտքի արտոնագրի ճանապարհորդելու որոշման ներկայիս փուլը, Վրաստանի` եվրոպական ինտեգրացիայի գործընթացում օրակարգային հայցեր: Միխեիլ Ջանելիձեն վերահաստատել է Անդրես Մամկինսի այն հայտարարությունը, որ վերջինս տեղյակ է Վրաստանի համար Եվրամիության հետ առանց մուտքի արտոնագրի կարգավիճակի վերաբերյալ որոշման վերջնականացման կարեւորությանը:

Թողնել պատասխան