Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կախա Գոգոլաշվիլին կարծիք է հայտնել, որ վիզայի ազատականացման գործընթացն անցնում է այնքան դինամիկ, որ Եվրախորհրդի ինստիտուտները ֆորմալ ձևակերպումները կավարտեն արդեն ամռանը: «Interpressnews» լրատվականին նա ասել է, որ իր սպասելիքները միանշանակ դրական են: Ես կարծում եմ, որ գործընթացը կավարտվի ամռան կեսին, երբ Եվրախորհրդարանն արդեն արձակուրդի մեջ կլինի: Վիզայի ազատականացման հարցի քնարկումը սկսվել է Եվրախորհրդարանի` քաղաքացիական ազատության, արդարադատության և ներքին գործերի հանձնաժողովում` ապրիլի 25-ին:
Քննարկման ավարտին հարցը կդրվի Եվրախորհրդարանի նստաշրջանի հաստատմանը, վերջնական որոշում կընդունի Եվրոպայի խորհուրդը: Մեկ անգամ ևս հարկ ենք համարում հիշեցնել, որ վիզայի ազատականացումը Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն կտա առանց վիզայի այցելել Շենգենյան գոտու երկրներ` Եվրախորհրդի 22 անդամ և 4 ոչ անդամ պետություններ, ցանկացած 180 օրվա ընթացքում` 90 օր տեւողությամբ: