
Այս մասին տեղեկացնում է ամերիկյան ազդեցիկ The Wall Street Journal պարբերականը, տեղեկացնելով, որ Բրյուսելից այս հարցի վերաբերյալ դրական արձագանք է սպասվում:
Եվրոպական հանձնաժողովը դեկտեմբերի 15-ին պետք է գնահատեր, թե Վրաստանը ինչ առաջընթաց է գրանցել վիզազային ռեժիմի ազատականացման ճանապարհին: Սակայն այդ օրը հաշվետվության հրապարկումը հետաձգվել էր տեխնիկական պատճառներով:
Այս օրերին համաշխարհային մամուլը ակտիվորեն անդրադառնում է Եվրոպական հանձնաժողովի գնահատականներին, որոնք վերաբերում են հարցի շուրջ Վրաստանի և Ուկրաինայի գրանցած հաջողություններին: