
Կասպիի շրջանում, երեկ ուշ երեկոյան երկու բեռնատարներ իրար են բախվել, որից հետո կրակ է բռնկվել: Բեռնատարներից մեկի բեռը եղել է սպիրտ, իսկ մյուսինը՝ մեքենաների յուղ և տարբեր ավտոպահեստամասեր:
Միջադեպի պատճառով մայրաքաղաքից Արևմտյան Վրաստան տանող ավտոճանապարհները ժամեր շարունակ գործել են սահմանափակումներով. մեքենաները տեղաշարժվել են ոստիկանության նշած շրջանցիկ ճանապարհով:
Դեպքի վայրում կենտրոնացված է եղել հինգ հրշեջ-փրկարարական ջոկատ: