
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ներքին գործերի նախարարությունը թմրանյութ իրացնող հինգ անձի է ձերբակալել: Տեղեկատվությունը տարածել է ՆԳՆ-ն:
ՆԳՆ քրեական ոստիկանության կենտրոնական դեպարտամենտի գլխավոր վարչության պետ Մամուկա Ճելիձեն հայտնել է, որ առգրավվել են մեծ քանակությամբ տարբեր տեսակի թմրամիջոցներ:
Կատարած հանցագործությունը նախատեսում է 7-ից 14 տարվա ազատազրկում: