
«Կազբեգի» մաքսային անցակետում (Վերին Լարս) աշխատանքային գործընթացը վերականգնված է»,- հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության պետ Խատիա Մոիսծրափիշվիլին:
Նրա խոսքով, արտակագ իրավիճակից բխող անհրաժեշտություններից ելնելով, տեխնիկական աշխատանքներ իրականացնելու նպատակով 00:00 – 06:00 ժամանակահատվածում աշխատանքային գործընթացն ընդհատվել է:
Դարիալի կիրճում ստեղծված արտակարգ իրավիճակի պատճառով օգոստոսի 14-ին «Կազբեգի» անցակետի աշխատանքն ընդհատվել է մի քանի ժամով: Ինչպես հաղորդում են շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունից, կիրճում տեղադրված վաղ ահազանգման համակարգը հաջողությամբ է աշխատել և սառցեդաշտի հալման հետանքով առաջացած ջրի բարձրացման մասին ահազանգ է ուղարկել համապատասխան գերատեսչություն: