Վենետիկի հանձնաժողովի նախագահը Վրաստանում հանդիպել է ՀԿ-ների ներկայացուցիչներին

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոյի գլխավորած պատվիրակությունը  Վրաստանի սահմանադրության փոփոխությունների շուրջ Թբիլիսիում հանդիպումներ է անցկացնում: 

Ջանի Բուքիքիոն արդեն հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ովքեր ներգրավված են սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքներում։

Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ղեկավար Աննա Նացվլիշվիլիի տեղեկատվությամբ՝ հանդիպմանը կողմերը հաստատել են, որ նախագահական ընտրությունների հետ կապված սահմանադրական փոփոխությունների փաստարկված պատճառներ չկան:

«Բանակցությունների սեղանի շուրջ համաձայնության եկան, որ իրականում  նախագահական ընտրությունների վերաբերյալ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու, ինչպես տեսական, այնպես էլ  գործանական առումներով, փաստարկված պատճառ չկա»,- հայտարարել է Նացվլիշվիլին:

Հանդիպմանը նաև խոսվել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու կարևորության մասին:

Լուսանկարը՝ IPN

Թողնել պատասխան