Հուլիսի 5-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել:
«Interpressnews.ge» լրատվականի փոխանցմամբ՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Սահմանադրական փոփոխություններում ակտիվ ներգրավվածության ու այն քայլերի համար, որոնք ուղղված են նախագծի շուրջ քաղաքական կուսակցությունների միջև երկխոսության քաջալերմանը։
«Վենետիկի հանձնաժողովի ղեկավարը դրական է գնահատել իր այցից հետո իշխանության կողմից Սահմանադրական փոփոխությունների հարցում համաձայնության գալու շուրջ կատարած քայլերը: Բուքիքիոն դրական է գնահատել նաև ընտրական օրենսգրքում իշխանության կողմից իրականացրած փոփոխությունները, որի արդյունքում փոխվել է մինչ այդ գոյություն ունեցող կարգը, կուսակցությունները հնարավորություն ստացան քաղաքապետի իրենց թեկնածուին ներկայացնել ավագանու խորհրդում: Այս փոփոխությունը մեծ նշանակություն ունի ընդդիմադիր կուսակցությունների համար»,-նշել է Վենետիկի հանձնաժողովի նախագահը: