Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին վստահեցրել է, որ քաղաքացիները գնահատում են ժողովրդավարական երկիր կառուցելու հարցում վերջին տարիներին արված կարևոր քայլերը:
«Մեր կառավարությունն արել է ամեն ինչ՝ նախընտրական քարոզարշավում հավասար պայմաններ ստեղծելու համար: Սա նախադեպը չունեցող երևույթ էր, ինչը հաստատեցին նաև մեր գործընկերները: Ինչ վերաբերվում է այն ցավալի դեպքին, որ տեղի ունեցավ մի քանի օր առաջ (նկատի ունի ընդիմադիր գործիչ Գիվի Թարգամաձեի մեքենայի պայթեցումը), այժմ հետաքննություն է ընթանում: Ես վստահ եմ, որ մեղավորները կկրեն իրենց պատիժը օրենքի ողջ խստությամբ, քանի որ դա մեր պետականության դեմ արված քայլ էր: Այս ամենի հետ մեկտեղ, վստահ եմ, որ հոկտեմբերի 8-ը հանգիստ պայմաններում կանցնի»:
Կվիրիկաշվիլին նշել է նաև, որ ընտրությունների ազատ ու անվտանգ միջավայրի ապահովման գործում կարևոր դերակատարություն ունի հատկապես երկրի Ներքին գործերի նախարարությունը: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն: