«Ձեր թույլտվությամբ, ես չեմ խորանա այսօրվա քաղաքական կոնտեքստի քննարկման մեջ: Կարծում եմ, որ այս գործընթացը շատ կարեւոր է եւ իշխանությունը կարեւոր քայլեր է արել Վրաստանի ժողովրդավարացման համար»,- այսպես է պատասխանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին սահմանադրական փոփոխությունների մասին նախագահի հայտարարությանը:
Ինչպես հայտնի է, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ողջունել է սահմանադրական հարցերով խորհրդատվությունների վերաբերյալ վարչապետի հայտարարությունը: Բացի այդ, նախագահը խորհրդարանական մեծամասնությանը կոչ է արել չբռնանալ քաղաքական գործընթացի վրա եւ ակտիվորեն համագործակցել ընդդիմադիր եւ հանրային գործիչների հետ: