Վրաստանի Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումների շարք է սկսել: Այս մասին տեղեկացրնում են վարչապետի աշխատակազմից: Առաջին հանդիպումն այսօր տեղի ունեցել տեղական հեռուստաընկերությունների` քաղաքական թոք-շոուների հաղորդվարների հետ:
Մեդիայի ներկայացուցիչների հետ հանդիպումներում վարչապետը կխոսի կառավարության բարեփոխումների` 4 փուլից կազմված ծրագրի և իշխանությունների աշխատանքի մասին, այնուհետև կպատասխանի լրագրողների հարցերին:
Կառավարության ղեկավարը հանդիպելու է նաև շրջանների լրագրողների, տպագիր և առցանց պարբերականների ներկայացուցիչների հետ: Տեղեկացնում են վարչապետի մամուլի ծառայությունից: