Վրաստանի վարչապետի թեկնածու Գիորգի Կվիրիկաշվիլին «Միացյալ ազգային շարժում» խմբակցության նիստի ժամանակ հայհոյել է կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիային։
Վիճաբանությունը տեղի է ունեցել, երբ Մելիան ասել է, որ Կվիրիկաշվիլին պարզապես ֆիգուր է, իսկ իրական կառավարողը Բիձինա Իվանիշվիլին է։
Միջադեպից հետո Կվիրիկաշվիլին հանրությունից ներողություն է խնդրել։
«Ցանկանում եմ ներողություն խնդրել։ Նախքան պատգամավոր, կառավարության անդամ կամ վարչապետ լինելը մենք բոլորս մարդ ենք և բոլորս պատիվ ունենք։ Հանրությունից ներողություն եմ խնդրում էմոցիաներիս համար, սակայն, ցավոք, «Ազգային շարժման» որոշ անդամներ, իհարկե բոլորին չի վերաբերում, կարողացան ինձ հունից հանել և դա լավ տեսարան չէր»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին։
Իր հերթին Մելիան Կվիրիկաշվիլիին անվանել է «կրիմինալ» և «աննամուս»։