
Վարորդական վկայական ստանալ ցանկացող անձինք համապատասխան քննությունը կհանձնեն իրական երթեւեկության ընթացում: «Ճանապարհային տեղաշարժի մասին» օրենքում ծրագրված փոփոխություններին է անդրադարձել խորհրդարանը:
«Խորհրդարանական մեծամասնությունը ներքին գործերի նախարարության հետ մեկտեղ ճանապարհային տեղաշարժի անվտանգության մասին օրենսդրական բարեփոխման վրա է աշխատում: Փոփոխությունների քննարկումն ու ընդունումը ամենայն հավանաունյամբ տեղի կունենա խոհրդարանի գարնանային նստաշրջանի ընթացքում»,- «Ինտերպրեսնյուս» լրատվականի հետ զրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանական մեծամասնության անդամ Արչիլ Թալակվաձեն:
Հիշեցնենք, մեկամյա դադարից հետո, այսօր` փետրվարի 20-ին, խորհրդարանը վերսկսել է «Ճանապարհային տեղաշարժի մասին» օրենքում ծրագրված փոփոխությունների վերաբերյալ քննարկումները: Օրենքի փոփոխություններն ընդգրկում են նաեւ վարորդական վկայականի 100 բալանոց համակարգ, ինչպես նաեւ երթեւեկության կանոնների խախտումների արդյունքում վարորդների պատասխանատվության խստացում: