«Եվրամիության երկրներում մեր վարորդական իրավունքի ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքները պիտի ակտիվացվեն»,- այս մասին հայտարարել է ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին՝ «Ամբասադորիալ 2017»-ի շրջանակներում լրագրողների հետ զրուցելիս:
«Մենք ակտիվորեն ներգրավված ենք նաեւ միջազգային համագործակցության մեջ: Ներքին գործերի նախարարությունն այն հաստատությունների շարքում է, որը վերջին 3 տարվա ընթացքում ամենից շատ միջազգային հուշագրերն ու համաձայնագրերն ունի: Բավական ակտիվ աշխատում ենք մեր գործընկերների հետ: Հատկապես ուշադրություն ենք դարձնում Եվրամիությանը եւ կարող եմ ասել, որ հանցագործությունների մակարդակի նվազեցում է գրանցվել բոլոր այն երկրներում, որտեղ ուղարկել ենք ոստիկանության պարեկախմբեր»,- հայտարարել է Խուցիշվիլին:
ՆԳ փոխնախարարի հայտարարության համաձայն, պաշտոնապես մեկնարկել է երկխոսություն մի քանի երկրի հետ եւ հիմա հարկավոր է այդ բանակցություններն առավել ակտիվացնել:
«Կարծում ենք՝ վարորդական իրավունք ստանալու քննությունների բարդացումից հետո Եվրամիության երկրների հետ այս գործընթացը կդյուրացվի»,- ասել է Խուցիշվիլին՝ հավելելով, որ աշխատանքներ են ընթանում այս ուղղությամբ: