Վրաստանի նախագահի՝ արտաքին հարաբերությունների հարցերով քարտուղար Թենգիզ Փխալաձեն խոսքով հանդես է եկել Լեհաստանում, Վարշավայի անվտանգության ֆորումի ժամանակ:
«ՆԱՏՕ-ն Վարշավայի գագաթաժողովից հետո» թեմայով լիագումար նիստում, Փխալաձեն իր ելույթում ուշադրության է դարձրել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին կայացված որոշումների և դրանց իրականացման, ինչպես նաև եվրատլանտյան անվտանգության տեսանկյունից Վրաստանի դերակատարության վրա: Նախագահի արտաքին հարաբերությունների քարտուղարը խոսել է նաև Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրների մասին: Փխալաձեն հայտարարել է, որ միասնական և անվտանգ եվրոպան չի կարող գոյություն ունենալ առանց Վրաստանի և Սևծովյան տարածաշրջանի անվտանգության: