«Վարդատոն-2017»-ը կանցկացվի մայիսի 28-ին

«Վիրահայերի Միությունը» Թբիլիսիի քաղաքապետարանի, Հայաստանի և Վրաստանի Մշակույթի նախարարությունների, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի եւ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպում է  աշուղ Սայաթ-Նովային նվիրված ավանդական
Վարդատոնը»:

Համերգային ծրագրին մասնակցում են ՀՀ հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը, գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյան,  Թբիլիսիի «Ջեյրան», «Վանք», «Անի» եւ «Մուշ» պարային համույթները, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի թատերական խումբը:

Թբիլիսիում 2017 թ. մայիսի 28-ին ժամը 12:30-ին Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում, Սայաթ-Նովայի շիրիմի մոտ համերգային ծրագրի սկիզբը՝ 13:00-ին: Հասցեն՝ Վ. Գորգասալիի հ.1 (ՄԵՅԴԱՆ) — 1:

Վարդատոնն առաջին անգամ տոնել են 1914-ին,  Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի, Գեւորգ Բաշինջաղյանի եւ Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ: Ավանդաբար ամեն տարի Թբիլիսիում մայիս ամսվա վերջին կիրակին նշվում է որպես Սայաթ-Նովայի հիշատակի օր՝ «Վարդատոն»:

Թողնել պատասխան