Ախալքալաքի շրջանի հայաբնակ Վաչիանի գյուղում տեղի է ունեցել իրենց տանը սպանված Քաչոտյանների ընտանիքի 4 անդամների հուղարկավորությունը: Սպանված 37-ամյա մորը, նրա երկու աղջիկներին ու որդուն հողին են հանձնել Վաչիանիի գերեզմանատանը: Գյուղացիները Ալիք մեդիայի հետ զրույցում ասել են, որ հանցագործը տուն է ներխուժել պատուհանից: Ի դեպ, պարզվում է, հանցագործը և սպանվածները հարևաններ էին, նրանց տները գտնվում են կողք կողքի, ավելին` գյուղացիների փոխանցմամբ, այն տունը որտեղ ապրել է հանցագործը եւս պատկանել է Քաչոտյաններին:
Հիշեցնենք, որ Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին` մորը, 5 տարեկան որդուն, 13 եւ 18 տարեկան աղջիկների սպանության մեղադրանով ձերբակալվել է նույն գյուղի բնակիչ Նոդար Ակոպովը, ով ընդունել է մեղքը և արդեն ցուցմունք է տվել: Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը ևս մի քանի հոգու է բերման ենթարկել, քանի որ վարկած կա, որ Ակոպովը միայնակ չի գործել: Վերջիններս սակայն ավելի ուշ ազատ են արձակվել: Ընտանիքի հայրը, հանցագործության տեղի ունենալու պահին Ռուսաստանի դաշնությունում է գտնվել: