Վաշաձե․Չենք մտածում «Միացյալ ազգային շարժմանը» աջակցելու մասին

«Միացյալ ազգային շարժում» կուսկացությանն աջակցելու իմաստ չեմ տեսնում, առավել ևս, որ նրա առաջնորդները «Վրացական երազանք»-ի հետ համաձայնեցված են աշխատում։ Նման հայտարությամբ է հանդես եկել  «Նոր Վրաստան» քաղաքական շարժման առաջնորդ Գիորգի Վաշաձեն։  Նրա խոսքով․«Խորհրդարանում սահմանադրական մեծամասնությունն արդեն իսկ կազմավորվել է, որի  դեմ պայքարը՝ առավել ևս «Միացյալ ազգային շարժմանը» աջակցելով, իմաստ չունի»: Վաշաձեն, ով «Միացյալ ազգային շարժումը» կուսակցությանն անդամկցում էր մինչև վերջերս,  նշել է նաև, որ  մերօրյա իշխանությունն («Վրացական երազանքը») ու ընդդիմությունը («Միացյալ ազգային շարժումը»)  իրար արժանի են։

Քաղաքացիական հասարակության մի խումբ հայտարարություն է տարածել՝ արևմտամետ կուսակցություններին կոչ անելով ընտրությունների երկրորդ փուլում աջակցել ընդիմադիր կուսակցությանը, ինչը թույլ կտա խուսափել միակուսակցական խորհրդարան ստեղծելուց։

«Վրացական երազանք»-ը, եթե  երկրորդ փուլի արդյունքներով ևս սահմանադրական  մեծամասնություն ստանա, ժողովրդավարական ճանապարհից շեղվելու  մեծ վտանգ կստեղծի։ Նշված է  հայտարարության մեջ։ Տեղեկացնում է «Interpressnews.ge»-ն:

Թողնել պատասխան