
Նոր հասարակական-քաղաքական միություն է ստեղծվել՝ «Նոր հարթակ», որի նախաձեռնողը «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն է: Վերջինս ընդդիմադիր, արևմտամետ ուժերին միասնության կոչ է անում ու առաջարկում ներկայացնել Թբիլիսիի քաղաքապետի միասնական թեկնածու և ավագանու պատգամավորների թեկնածուների միասնական ցուցակ:
Միության անդամների խոսքերով, սա իշխանափոխության միակ ճանապարհն է: Միության մեջ են 15 սուբյեկտներ՝ քաղաքական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ:
«Ընդդիմադիր, արևմտամետ կուսակցություններին հորդորում եմ չվախենալ միասնությունից: Եթե ցանկանում եք հաղթել այս ընտրություններում, ուրեմն մասնակցեք գործընթացին: Ձեր նախընտրական քարոզչությունն այսօր շատ թույլ է»,- հայտարարել է Վաշաձեն: