
Ընդդիմադիր «Ազգային ֆորում» կուսակցության ներկայացուցիչ Սոսո Վախթանգիշվիլին չի բացառում, որ ժամանակին կոալիցիա կազմած ուժերը կվերսկսեն համագործակցությունը: Նա մեկնաբանել է «Հանրապետականների» նախկին առաջնորդ Դավիթ Ուսուփաշվիլիի հայտարարությունը՝ նոր քաղաքական միավորում ստեղծելու հնարավորության մասին: Ըստ քաղաքական գործչի՝ միավորված ընդդիմությունը պետք է դառնա իշխանության լիարժեք այլընտրանքային ուժ, լինի քաղաքական գործընթացների ավելի ծանրակշիռ սուբյկետ.
«Այսօր մենք տեսնում ենք ընդդիմության լուրջ ճգնաժամ: Բայց ըստ իս՝ կառուցողական և առողջ ընդդիմությունը կարևոր նշանակություն ունի երկրի ժողովրդավարական զարգացման գործում: Այդ պատճառով ես չեմ բացառում մի քանի քաղաքական ուժերի միավորումը, որոնք 2012-ին միասին պայքարում էին այն ժամանակ գործող ռեժիմի դեմ: Մենք համատեղ աշխատանքի մեծ փորրձ ունենք: Մեկ ընդդիմադիր ուժ կարող են դառնալ «Հնարապետական», «Ազգային ֆորում», «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցչները»։