Զուգդիդիի մեծամասնական թեկնածու Սանդրա Ռուլոֆսի՝ ընտրական պայքարը դադարեցնելը շարունակում է մնալ լուրջ քննարկումների թեմա:
Միացյալ ազգային շարժումը ներկայացնող Ռուլոֆսը, կրկնակի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո հայտարարեց ինքնաբացարկի մասին, ինչին հետևեց թիմակիցների մեկնաբանությունները, շատերը հայտարարեցին, թե Ռուլոֆսի որոշումը անակնկալ էր և և կուսակցության ներսում չէր քննարկվել: Ի պատասխան, արդեն նախկին թեկնածուն հայտարարել է, թե իր որոշումը չէր կարող նորություն լինել թիմակիցների համար, և նրանց հայտարարությունները վիրավորական են, քանի որ ի այս դիրքորոշումը պարզ էր դեռևս հոկտեմբերի 11-ին, կուսակցության քաղաքական խորհրդի նիստի ժամանակ, և այս թեմայի հետ կապված ցանկացած ակնարկ նրա համար վիրավորական է.
«Սխալվում են բոլոր նրանք, ովքեր մտածում են, թե երկրորդ փուլից հրաժարվելը նշանակում է պայքարից հրաժարվել: Մեր պայքարի նպատակը ոչ ֆորմալ ղեկավարին, ռուսական օլիգարխին հաղթելն է, և դա տեղի է ունենալու շատ ավելի շուտ, քան շատերին թվում է»,-ասել է Ռուլոֆսը: