Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հետազոտական «Լիման» նավը Սև ծովում բախվել է թուրքական «Աշոտ-7Ս»-նավին: Ռուսական նավի վրա գտնվողներից ոչ ոք չի տուժել, 15 թուրք նավաստի անհետ կորած է:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվությամբ` նավերը միմյանց են բախվել Բոսֆորի նեղուցից 40 կմ հեռավորության վրա:
«Ռոյթերս» գործակալության հաղորդմամբ` նավերը բախվել են վատ տեսանելիության պայմաններում, իսկ ռուսական նավը հնարավոր է խորտակվի:
Ավելի ուշ տեղեկատվություն է տարածվել, որ ռուսական նավը ստացված վնասվածքների հետևանքով խորտակվել է: Նավում գտնվող բոլոր 78 հոգին փրկվել է: