
Աջարիայում փոթորկի վտանգն անցել է, հանգստացողներին թույլատրվել է ջուրը մտնել: Հայտարարությունը տարածել է արտակարգ իրավիճակների վարչությունը: Սևծովյան ափերի երկայնքով սպիտակ դրոշները հանվել են:
Վարչությունից նաև տեղեկացրել են, որ նախօրեի փոթորկի ժամանակ փրկարար ծառայության աշխատակիցները փրկել են 46 մարդու, այդ թվում մեկ մանկահասակ երեխայի: