Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Կելլին բացառել է Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վրա ճնշում գործադրելու հավանականությունը:
Անդրադառնալով երկրի ամենազդեցիկ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շուրջ ծավալվող իրադարձություններին, դեսպանն ասել է․ «ՄԻԵԴ-ը հզոր և անկախ ինստիտուտ է, որի հանդեպ ճնշումները բացառված են: Իմ կարծիքով՝ անհրաժեշտ է, որ դատական տարբեր ինստիտուտներին հնարավորություն տրվի հնարավորինս լավ ուսումնասիրել գործն ու կողմերի դիրքորոշումները: Ցանկացած ժողովրդավարական հասարակության մեջ սա արդարության հիմքն է համարվում: Չենք կարող հանդուրժել, եթե որևէ մեկը դատարանի որոշման վրա ազդելու փորձ կձեռնարկի»:
Հիշեցնենք՝ Ստրասբուրգի դատարանը մինչև մարտի 8-ը կասեցրել է «Ռուսթավի 2»-ի գործով Վրաստանի Գերագույն դատարանի որոշման կատարումը: