
Ինտենսիվ ձյան պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն արգելված է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու Գուդաուրի (Փոստա)-Կոբա հատվածում։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
Հաղորդագրությունում նշվում է, որ մարտի 29-ին ժամը 11։00-ից մինչև երեկոյան 20։00-ն ընկած ժամանակահատվածը նշված վայրում բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն արգելում է։
Նույն ճանապարհի 134-135 կմ հատվածում արգելվում է ավտոմեքենաները կանգառը։
Նյութի աղբյուրը՝ interpressnews.ge