Վրաստանում ստեղծված է լավագույն բիզնես միջավայրը. Կվիրիկաշվիլի

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հավաստիացրել է, որ երկրում ձևավորվել է լավագույն գործարար միջավայր։ 

«Մեր երկրում ստեղծվել է աշխարհի մասշտաբով լավագույն բիզնես միջավայրը, որը տարեցտարի ավելի ու ավելի է կատարելագործվում»,- ասել է Կվիրիկաշվիլին՝ ելույթ ունենալով Թբիլիսիում բացված  Վրաստան-Հունգարիա գործարար ֆորումին:

Վարչապետը նշել է, որ ֆորումի անցկացումը երկու երկրների միջև բիզնես հարաբերությունների զարգացման ապացույցն է։

«Վրաստանը փոքր տարածությամբ, սակայն անհավատալի հզորություն ունեցող երկիր է, որ ռազմավարական նշանակության աշխարհագրական դիրք ունի: Մեր տնտեսությունը ազատ, արդար և ներգրավողական քաղաքականություն է իրականացնում»,-Կվիրիկիշվիլիի խոսքերն է մեջբերում  «interpressnews.ge»-ն:

 

Թողնել պատասխան