Ստամբուլի Էսսենլար թաղամասում գտնվող ոսկերչական խանութում գողություն կատարելու ժամանակ Վրաստանի մեկ քաղաքացի է զոհվել, մեկը վիրավորվել է, ևս երկուսը փնտրվում են։
Վրաստանի քաղաքացիները ներխուժել են խանութ և զենքեր հանել, բայց ոսկերիչը նրանց դիմադրություն է ցուցաբերել՝ կրակ բացելով նրանց վրա։
«Երկկողմանի կրակոցից 40-ամյա ոսկերիչը և հարձակվողներից մեկը՝ Ռաիբուլ Աբալավան մահացել են, իսկ մեկ այլ կասկածյալ, Լևան Բելթախոձեն վիրավորվել է: Հետագայում նա տեղափոխվել է հիվանդանոց, ինչից հետո ձերբակալվել և դատապարտվել ազատազրկման:
Հետաքննության ընթացքում ոստիկանությունը ստուգել է վերահսկողության տեսախցիկների տեսագրությունները, որից հետո պարզվել է, որ երկու զինված տղամարդուն հետևում էին ևս երկու հանցագործ, սակայն նրանց չի հաջողվել մտնել խանութ:
Հետաքննությունը պարզել է, որ կասկածյալները ապօրինաբար ներխուժել են թուրքական տարածք, խանութի մոտ վարձակալել են տուն և մի քանի անգամ այցելել խանութ՝ ուսումնասիրության նպատակով: Ոստիկանությունը փնտրում է Վրաստանի երկու քաղաքացու», — գրում է «Միլիետը»:
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին, սակայն թուրքական լրատվամիջոցները այս մասին հրապարակել են երեկ: