Լրագրող Վալերի Կվարացխելիայի խոսքերով՝ Ստալինից հետո, աշխարհում Վլադիմիր Պուտինից բացի ավելի ուժեղ քաղաքական գործիչ չի եղել:
«Ստալինից հետո, աշխարհում Պուտինից բացի ուժեղ քաղաքական և պետական գործիչ չի եղել: Այսօր դա ընդունում է ամբողջ աշխարհը: Ես հիշում եմ նրա կողմից իրականացրած մի քանի փայլուն քաղաքական քայլեր: Կփորձեմ ներկայացնել դրանցից ամենակարևորները. 1999 թվականի դեկտեմբերի 31-ին Պուտինը ժառանգեց կիսաքանդ և ամայի Ռուսաստան, ԱՄՆ-ի կառավարության ճնշումով, տնտեսական փլուզումով, անջատողականությամբ ու միջազգային ահաբեկչությամբ: Իշխանության գալուց հետո մի քանի ուղղությամբ սկսեց պայքարել, որոնցից ամենակարևորը ռուսական հայրենասիրության արթնացումն էր: 17 տարի անց՝ 2016 թվականի դեկտեմբերին, Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանի գաղափարախոսությունը ռուսական հայրենասիրությունն է: Խորհրդային տարիներին ամեն ինչ արվում էր, որպեսզի այդ գաղափարախոսությունը չզարգանա»,- հայտարարել է Կվարացխելիան: