Երեկ երեկոյան անհայտ անձինք Թբիլիսիի Էլիա թաղամասում 22-ամյա Գևորգ Սարգսյանին են սպանել՝ 22 անգամ վիրավորելով սառը զենքով: «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ հարձակվողները մոտ 15-ն են եղել: Դեպքը տեղի է ունեցել 23:00-ի սահմաններում:
Ականատեսների խոսքերով, Ժոնեթի փողոցում «Մերսեդես» մակնիշի 2 ավտոմեքենա են նկատել, որտեղ, ըստ իրենց, նստած են եղել հարձակվողները: Հարևանները փողոց են դուրս եկել, երբ վիրավորված երիտասարդը սկսել է բղավել և օգնություն խնդրել: Սպանված երիտասարդի ընտանիքի անդամները տեղի ունեցածը կապում են 10 ամիս առաջ եղած վիճաբանության հետ:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեպքի առիթով հետաքննություն է սկսել ՔՕ 108-րդ հոդվածի հատկանիշներով (կանխամտածված սպանություն):