Վրաստանի հանրային հեռարձակողը տեղադրել է եվրոպական հյուրախաղերից Վրաստանի «Սուխիշվիլի» ազգային բալետի լուսանկարները:
«Սուխիշվիլի» անսամբլի «Եվրոտուր 2018»-ը մեկնարկել է հունվարի 27-ին Բեռլինում, որին հաջորդել են Լեհաստանում եւ Չեխիայում անցկացված համերգները: Այժմ «Սուխիշվիլին» պատրաստվում է ուղեւորվել Լիտվա, Լատվիա, Էստոնիա եւ Ուկրաինա: Անսամբլն ամենօրյա ռեժիմով տեղափոխվում է այլ երկիր:
Վրացական անսամբլը ելույթ կունենա 9 երկրի 46 քաղաքներում եւ կունենա 53 համերգ: