Տեղեկատվություն ունենք, որ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ընտրություններում հին մեթոդների կիրառությամբ հաղթելու ցանկություն ունի,— այս մասին հայտարարել է Վրաստանի Oկուպացված տարածքներից բռնի տեղահանվածների եւ բնակեցման հարցերով նախարար Սոզար Սուբարին՝ արձագանքելով Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությանը: Ըստ Բիձինա Իվանիշվիլիի, «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ապակայունացնելու նպատակ ունի: Սուբարիի գնահատմամբ, ապակայունացումը «Միացյալ ազգային շարժման» ձեռագիրն է: «Այսպես է եկել իշխանության «Միացյալ ազգային շարժումը» 2003թ֊ին, ինչը շարունակել է 2008-ի ընտրությունների ընթացքում: 2012-ին հիշո՞ւմ եք, թե ինչ էր տեղի ունենում։ Օրինակ Խաշուրիում եւ այլ շրջաններում նրանք գիտեն, որ հաղթում են եւ տեղեկատվություն ունենք, որ փորձում են նույն մեթոդներով հաղթել: Չնայած կարծում եմ, որ հիմա հանրությունն ավելի կոնսոլիդացված է, քան այն ժամանակ: Կարծում եմ նաեւ, որ նրանց ծրագիրը չի իրականանա»,֊ հաըտարարել է Սուբարին, ում կարծիքով, հարկավոր է միջոցներ ձեռնարկել բռնության նվազագույն դրսեւորումն անգամանգամ բացառել: