Վրաստանում առաջին դասարանցիների և նրանց մանկավարժների համար նախատեսված ընդհանուր առմամբ 55 հազար 500 Acer համակարգիչներն արդեն հասանելի են:
Վրաստանի ԿԳՆ-ի կրթական և գիտական ենթակառուցվածքների զարգացման ծառայությունից Interpressnews-ին տեղեկացրել են, որ հաստատությունը համակարգիչները գնել է հայտարարված մրցույթում հաղթած UGT ընկերությունից։ Համակարգիչներն այս պահին բաժանվում են դպրոցներին։
Ինչ վերաբերվում է առաջին դասարանցիներին, նախարարության տեղեկատվությամբ, այս պահի դրությամբ հանրային և մասնավոր դպրոցներում գրանցված է մոտ 50 հազար առաջին դասարանցի: