Վրաստանից անջատված Հարավային Օսիայի և Աբխազիայի իշխանությունները հայտարարում են Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին:
Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարության հատուկ հայտարարությունում նշվում է, որ Սիրիայի և Հարավայի Օսիայի դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին որոշումն ուժի մեջ է մտնում մայիսի 29-ին:
Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիբը հայտարարել է, որ Աբխազիայի և Սիրիայի միջև ստորագրվել է դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր: Գրում է interpressnews-ը։
Հավելենք՝ մինչ այդ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել է Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան և Նաուրուն: