Սինգապուրում կայացել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի առաջին ու, ինչպես գրում են միջազգային լրատվամիջոցները, պատմական հանդիպումը։
Հանդիպմանը ԱՄՆ ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ նշանակալի հարաբերությունների հիմք կդրվի:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն իր հերթին հայտարարել է, որ երկու երկրները շատ բան են հաղթահարել հանդիպումը կազմակերպելու ճանապարհին:
Նշվում է, որ ընդլայնված ձևաչափով հանդիպմանը ամերիկյան կողմից մասնակցել է պետքարտուղար Մայք Փոմփեոն, ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլտոնը և սպիտակ տան գրասենյակի ղեկավար Ջոն Քելին: Հյուսիսային Կորեայի առաջնորդի գլխավորած պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են արտաքին գործերի նախարար Լի Յոն Խոն և Աշխատանքային կուսակցության կենտրոնական կոմիտեի փոխնախագահ Կիմ Յոն Չխոլին:
Վերջում Կիմ Չեն Ինը հավելել է, որ ցանկանում է ԱՄՆ-ի նախագահի հետ սերտ հարաբերություններ հիմք դնել: