«Սիթի պարկ» ընկերությունը հնարավոր է պատասխանատվության ենթարկվի»,-հայտարարել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն:
«Այս ամենի հետ կապված իրավական գործընթացներ են անհրաժեշտ: Ինչպես արդեն նշել է Կախա Կալաձեն, ապրիլի 10-ից կայանումների հարցով կզբաղվի Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտային ծառայությունը»,-ասել է Խմալաձեն:
Թբիլիսիի փոխքաղաքապետի խոսքով, «Սիթի պարկ»-ի եկամուտների միայն 40 տոկոսն էր մտնում բյուջե, իսկ 60 տոկոսը ստանում էր ընկերությունը:
Հիշեցնենք՝ այսօր Կախա Կալաձեն հայտարարել է, որ Թբիլիսիի քաղաքապետարանը դադարեցնում է «Սիթի պարկ» ընկերության հետ կնքած պայմանագիրը:
Լուսանկարը` metronome.ge-ի