Շրջակա միջավայրի պահպանման ազգային գործակալության տեղեկատվությամբ՝ դելֆինների շրջանում տարածված հիվանդությունը չի սպառնում Սեւ Ծովի ջրին և այնտեղ լողալը վտանգավոր չէ:
Ինչպես «Ինտերպրեսնյուս» լրատվականին տեղեկացրել է շրջակա միջավայրի պահպանման ազգային գործակալության ղեկավար Թամար Բագրատիան, նշված հիվանդությունը չի ազդում մարդկանց վրա:
«Այս վիրուսը մարդկանց չի փոխանցվում եւ դրանից ջուրը չի աղտոտվում: Դելֆիններն են վարակված վիրուսով, սակայն կոնկրետ դելֆինների վիրուսի տեսանկյունից, մարդու համար Սեւ Ծովն անվտանգ է»,- հայտարարել է Թամար Բագրատիան:
Ինչ վերաբերում է սատկած դելֆիններին չդիպչելու մասին մասնագետների հորդորներին, շրջակա միջավայրի պահպանման ազգային գործակալության ղեկավարն ասել է, որ նման հայտարարությունն արվել է, որպեսզի մարդիկ խուսափեն դելֆինների հնարավոր այլ վիրուսներից: