
Վրաստանի ծովամերձ Աջարիայում՝ Սեւ ծովի ափին, սպասվում է փոթորիկ: Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից «ինտերպրեսնյուս» լրատվականին տեղեկացրել են, որ սպասվում է եղանակի վատթարացում, ինչի պատճառով էլ Սեւ ծովում լողալն արգելելու հատուկ նշաններ են տեղադրված Քոբուլեթիի եւ Բաթումիի ափերին։