Հանրությունն արդեն գիտի, որ «Վրացական երազանք»-ը վրացական սուտ է: Այսպես է արձագանքել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Սերգո Ռատիանին «Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեի կողմից այսօր՝ սեպտեմբերի 19-ին արված հայտարարությանը, ըստ որի՝ Միացյալ ազգային շարժման ակտիվիստները շսադրիչ գործողություն են իրականացրել՝ զենքով ներխուժելով «Վրացական երազանք» կուսակցության ընտրական շտաբ: Սերգո Ռատիանին «Վրացական երազանքի» ներկայացուցիչներին խորհուրդ է տալիս հանգստացնել նյարդերը եւ գործընթացին նորմալ վերաբերվել: «Հասկանում եմ, որ երբ իշխող կուսակցությունը պարտվում է ընտրություններում եւ փաստացի մասնատման շեմին է նման հայտարարություններ են լինում։ Հասկանում եմ նաեւ, որ կուսակցության գործադիր քարտուղարը լուրջ խնդիրներ ունի, գուցե նաեւ հոգեկան խանգարման շեմին է, սակայն կարծում եմ նա չափազանցնում է եղածը։ Նրանց ստերը 4 տարվա ընթացքում բոլորս գիտենք, պետք է ասեմ, սակայն, որ սա ավելորդ էր անգամ Կոբախիձեի համար»,֊ Ինտերպրեսնյուս լրատվականի հետ զրույցում հայտարարել է Սերգո Ռատիանին: Ռատիանին հերքել է «Վրացական երազանք»֊ի այն հայտարարությունը, թե Միացյալ ազգային շարժման ակտիվիստները զինված հարձակում են իրականացրել: Հիշեցնենք՝ այս թեմայով «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր. «Լուսադեմին «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը փորձել է սադրիչ գործողություն իրականացնել: Մեր ընտրական շտաբերից մեկում, մեր մեծամասնական են եղելթեկնածու Լեւան Գոգիչաիշվիլիի գրասենյակ են ներխուժել կուսակցության 3 զինված ակտիվիստ: Նրանից երկուսը «Վրացական երազանք»-ի վերնաշապիկներով են եղել: Նրանք մուտք են գործել գրասենյակ, սկսել են զրուցել մեր ակտիվիստների հետ: Այս սադրանքի հիմնական նպատակն այն էր, որպեսզի գորխընթացը տեսանկարահանվեր եւ ապա տեղեկատվություն հրապարակվեր առ այն, թե «Վրացական երազանքի» շտաբում հավաքվում են զինված հանցագործներ: Փաստ է, որ «Միացյալ ազգային շարժումը»-ը չի փոխում իր գործելավոճը։ Նրանք ուժեղ են կեղտոտ սադրանքներ հորինելու հարցում, չնայած ակնհայտ է, որ այդ սադրանքներն իրականացնելու ռեսուրսներ իրականում չունեն»,֊ հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: