Սեպտեմբերի 8-ի վրաստանյան մամուլի տեսություն

Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի Վրաստան այցի շրջանակներում  տեղի է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հանդիպումը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել է ՆԱՏՕ-Վրաստան հարաբերություններին ինչպես նաև դաշինքին Վրաստանի անդամակցությանը վերաբերող հարցեր: Վրաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Ստոլտենբերգին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում նրա անձնական ներդրման համար և կարևորել Հյուսիսատլանտյան դաշինի խորհրդի Վրաստան այցի կարևորությունը: Երկկողմ հանդիպումից հետո Ջանելիձեն Ստոլտենբերգին  հրավիրել է գործնական նախաճաշի՝ տեղեկացնում է «Kvira.ge»-ին:

«Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ՝ Վրացական երազանքի ընտրական ցուցակի առաջին 10  անունները արդեն պարզ են: Ցուցակը գլխավորում է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, երկրորդը Կախա Կալաձեն է,  երրորդը` Իրակլի Կոբբախիձեն: Մնացած յոթ անձինք «նոր» դեմքեր են: Հայտնի է նաև, որ ցուցակում չեն լինի Սոզար Սուբարին, Գիգլա Ագուլաշվիլին և Կախա Կախիշվիլին:

«Netgazeti.ge»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԿԸՀ-ի մամուլի քարտուղար Աննա Միքելաձեին հայտարարության համաձայն՝ «Գիրչի» կուսակցության գրանցումը չեղարկվել է, իսկ «Ազգային ժողովրդավարական կուսակցություն»-ը ընտրական ցուցակի համապատասխան փաստաթղթերը չի ներկայացրել: Այդ իսկ պատճառով 2016 թվականի ընտրություններին  կմասնակցի 27 սուբյեկտ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 29-ին «Պաատա Բուրճուլաձե-Պետությունը ժողովրդի համար» քաղաքական դաշինքը գրանցել էր  առանց «Գիրչի»-ի: Քաղաղաքական դաշինքից հայտնել են, որ այս քայլը արվել է միջկուսակցական համաձայնության հիման վրա, ինչը նրանց համար տեխնիկապես ավելի շահավետ է եղել:

«Interpressnews»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարարը «Վրացական երազանք»-ի ընտրական ցուցակում չի լինի: Այս մասին հայտարարել է անձամբ Իզորիան: Նրա խոսքերով՝ նա վարչապետից կոնկրետ հանձնարարություն է ստացել՝ կանգնել բանակի կողքին, իսկ բանակը՝ հատկապես նախըտրական շրջանում պետք է ապաքաղաքականեցված և անկողմնակալ լինի. « ՆԱՏՕ-ի և մեր գործընկերների հետ ինտենսիվ համագործակցությունը շատ մեծ ձեռքբերում է, որի համար մեծ էներգիա է  պահանջվում: Մեր ամբողջ էներգիան ուղղված է այդ ուղղությամբ»,- հայտարարել է Իզորիան:

«Ռուսթավի  2»-ի փոխանցմամբ՝ Ախալքալաքիում պաշտոից ազատվել են ոստիկանապետը, նրա տեղակալը և մի քանի աշխատակից: Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հնարավոր պատճառը օրեր առաջ Խանդո գյուղում 78-ամյա կնոջ սպանությունն է: Գյուղի բնակիչներըն ահազանգել են, որ  իրավապահները, հատկապես գիշերները, իրենց տներն են այցելում, երիտասարդներին հորդորում խոստովանական ցուցմունքներ տալ: Այս տեղեկատվությունը Վրաստանի ՆԳՆ-ն չի հաստատում:

Թողնել պատասխան