Վրաստանյան մամուլի առաջին էջերում շարունակում է մնալ նախընտրական Վրաստանը: «Interpressnews»-ի փոխանցմամբ՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդները այցելել են Գորի: Կուսակցական ցուցակի առաջին տասնյակի ներկայացուցիչներ Դավիթ Բաքրաձեն, Սանդրա Ռուլոֆսը, Սալոմե Սամադաշվիլին և Ռոման Գոցիրիձեն Գորի քաղաքում և շրջանում ներկայացված մեծամասնական թեկնածուներին աջակցություն են ցուցաբերում: Կուսակցության ներկայացուցիչները քաղաքի կենտրոնում հավաքված ընտրողներին ծանոթացրել են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ծրագրերին:
Վրաստանյան մամուլում ամենաքննարկվող թեմաներից է նաև ՆԱՏՕ-ի խորհրդի այցը Վրաստան: Ալիք մեդիան մեդիան ևս այցը լուսաբանող լրատվամիջոցների շարքում է: Այս մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կներկայացվի առանձին հոդվածով:
«Վրացական բանկ»-ը նոր գլխավոր տնօրեն ունի: Այս պաշտոնում Կախաբեր Կիկնավելիձեն կփոխարինի Մուրթազ Կոկորիաին: Կախա Կիկնարիձեն «Վրացական բանկ»-ում աշխատում է 1994 թվականից, իսկ 2008 թվականից մինչ օրս բանկի դիտորդական խորհրդի անդամ է՝ տեղեկացնում է «Netgazeti.ge»-ին:
«Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում: Քաղաքապետը գերմանական «MAN» ընկերության գործարաններում հետևել է Թբիլիսիի համար հատկացված ավտոբուսների հավաքման գործընթացին: Քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ մինչ 2017 թվականի փետրվարը մայրաքաղաքում ավտոբուսների քանակը կավելանա 143-ով: Առաջին փուլում, սեպտեմբերին մայրաքաղաքում կերթևեկի 10 նոր ավտոբուս, որոնց վարորդներին կնախապատրաստեն գերմանացի մասնագետները:
«Արտադրական գործընթացը շատ ինտենսիվ է ընթանում, և հաջորդ 7 ամիսների ընթացքում բոլոր նոր ավտոբուսները Թբիլիսիում կլինեն: Ավտոբուսները ունեն 12 մետր երկարություն, այդ պատճառով ճանապարհներին նրանց անհրաժեշտ է ավելի մեծ տարածություն»,- հայտարարել է Դավիթ Նարմանիան:
«Frontnews»-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցող երկկուսակցական բանաձևը քննարկման է դրվել: Հատկանշական է, որ բանաձևը, որը մշակված է Վրաստանի բարեկամների խմբի համանախագահներ Տեդ Պոսի և Ջերալդ Կոնոլի կոմից, կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձանժողովը սույն թվականի հուլիսի 4-ին ընդունել է միաձայն:
Վրաստանում միասնական բիզնես ծառայության տարածք՝ «Բիզնես տուն» է կառուցվում:
Նախագծի ներկայացումը և հիմնարկեքի արարողությունը սեպտեմբերի 8-ին`ժամը 10:30-ին է: Միջոցառմանը կմասնակցի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Արարողությանը ներկա կլինեն նաև Վրաստանի փոխվարչապետ Դմիտրի Քումսիշվիլին և Վրաստանի կառավարության այլ անդամներ: Ինչպես հաղորդում է «Kvira.ge» պարբերականը՝ «Բիզնես տուն»-ը պետության ևգործարար ոլորտի համագործակցության միանգամայն նոր տեսլական է :